Մեկ օրվա ընթացքում ռուս սակրավորները մաքրել են 37 հա տարածք

Մեկ օրվա ընթացքում ռուս սակրավորները մաքրել են 37 հա տարածք

Դիտարկման 27 կետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական ​​բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակչությանը:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 98 տեղահանված: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 51631 մարդ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում մաքրվել է 37 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 15 բնակելի շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 16 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 820,3 հա տարածք, 242,8 կմ ճանապարհ, 944 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 889 պայթյունավտանգ առարկա:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth