Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի բացումը

Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի բացումը

Ակնայում (Աղդամ) տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի բացումը: Նշվում է, որ բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Գարաոսմանօղլուն և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Նշվում է նաև, որ ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի պահպանումն իրականացնելու է ադրբեջանական բանակը։ Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4 հա։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են չորս դիտորդական աշտարակներ։

Դիտորդական կենտրոնի թուրքական անձնակազմը ղեկավարում է գեներալ-մայոր Աբդուլա Գաթիրչին, ռուսական անձնակազմը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ֆելորենկոն:

Ըստ հաղորդման՝ տարածքում գտնվում են 65 մոդուլային տիպի ծառայողական տարածքներ և բնակության համար նախատեսված տարածքներ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth