Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակություններն այցելել են դիտորդական կենտրոն

Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակություններն այցելել են դիտորդական կենտրոն

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Ադրբեջանի Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը եւ Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն ծանոթացել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զինադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ենթակառուցվածքներին եւ գործող ընթացակարգերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիսավոր միջոցառումների ավարտին պատվիրակությունների ղեկավարները ծառեր են տնկել հիշատակի պուրակում:

Հիշեցնենք, որ այսօր ազդարարվեց ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնի աշխատանքների մեկնարկի մասին:

Նշենք, որ դեռևս 2020 թ․ դեկտեմբերի 31-ին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Աղդամում տեղակայվելիք մշտադիտարկման կենտրոնը պատրաստ կլինի 10 օրից, առավելագույնը՝ 2 շաբաթից։ Իսկ հունվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել էր, որ կենտրոնում սկզբնական շրջանում տեղակայվելու են 60 ռուս և 60 թուրք զինծառայող հավասարապես։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության հաջորդ օրը ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիր, ըստ որի Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար պետք է ստեղծվեր ռուս-թուրքական համատեղ կենտրոն։

Նշենք, որ Աղդամը, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հետ միասին, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել է Ադրբեջանին։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth