Այրվել է տան բակում կայանած «BMW» ավտոմեքենան

Այրվել է տան բակում կայանած «BMW» ավտոմեքենան

Հունվարի 30-ին, ժամը 01։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ նշված հասցեում այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:20-ին, մարվել` 02:37-ին: Այրվել է տան բակում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենան։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth