Արարատ լեռը դարձյալ հասանելի է լեռնագնացների համար

Արարատ լեռը դարձյալ հասանելի է լեռնագնացների համար

Թուրքիայի` Հայաստանին սահմանակից Աղրըի նահանգային իշխանությունները 2015 թվականին հայտարարել էին, որ նահանգի տարածքում «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրականացվող ռազմական գործողությունների պատճառով Արարատ (թուրքերեն՝ Աղրը) լեռը ստանում է «հատուկ անվտանգության» գոտու կարգավիճակ։ Այդ կարգավիճակով պայմանավորված պաշտոնապես արգելված էր լեռնագնացներին Արարատ բարձրանալ, հայտնում է Ermenihaber պարբերականը:

Չնայած արգելքին՝ վերջին 6 տարվա ընթացքում զարտուղի, ոչ օրինական ճանապարհներով, հաճախ տեղաբնակ քրդերի օգնությամբ բազմաթիվ լեռնագնացներ են մագլցել բիբլիական լեռան գագաթը։

Այժմ արդեն ձետրվարի սկզբից պաշտոնապես արգելքը կվերանա և տարբեր երկրներից եկած լեռնագնացները կկարողանան օրինական ճանապարհով բարձրանալու թույլտվություն ստանալ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth