ՌԴ ԱԻՆ սակրավորները մոտ 15,5 հազար պայթուցիկ իր են վնասազերծել

ՌԴ ԱԻՆ սակրավորները մոտ 15,5 հազար պայթուցիկ իր են վնասազերծել

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորները Արցախում աշխատելու ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 120 հա տարածք՝ չեզոքացնելով գրեթե 15,5 հազար պայթուցիկ իր: Այս մասին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են աշխատանքները Արցախում ականազերծման ուղղությամբ: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 123 հա տարածք, հայտնաբերել են մոտ 15,5 հազար պայթուցիկ առարկա», — ասել է աղբյուրը:

Նա հստակեցրել է, որ «Լիդեր» կենտրոնի պիրոտեխնիկական խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում: Սակրավորներն այստեղ ավելի քան 110 հա տարածք են ուսումնասիրել՝  գտնելով և վնասազերծելով գրեթե 15 հազար զինամթերք: Հայտնաբերված պայթուցիկների մեջ կա ավելի քան 6,8 հազար հրետանային արկ, 3,4 հազար տարբեր տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև մոտ 730 ականանետ և ավելի քան 1,1 հազար նռնակ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth