Կումայրիի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Կումայրիի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Հունվարի 22-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն թաղամասի 65-ամյա մի բնակչի, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

«Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, իր օգտագործման համար քաղել և պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti
wp-apeth