Նորատուս գյուղում այրվել է հացատուն

Նորատուս գյուղում այրվել է հացատուն

Հունվարի 28-ին, ժամը 23:00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող տներից մեկի մոտակա հացատանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:17-ին, մարվել՝ 23:24-ին: Մասամբ այրվել է հացատան փայտյա առաստաղը (մոտ 16 քմ)։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth