Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատվաստումը «Սպուտնիկ V»-ով

Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատվաստումը «Սպուտնիկ V»-ով

Զինվորական բժիշկներն ավարտել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի պատվաստումը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:

«Նախանշված ժամանակացույցին համապատասխան՝ պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով՝ ինչպես շարժական զինվորական հոսպիտալում, այնպես էլ՝ մշտադիտարկման դիտակետեր այցելող բժշկական ստորաբաժանումների միջոցով: Պատվաստանյութը մշտադիտարկման կետեր է հասցվել հատուկ ջերմատարներով, որոնք ապահովել են դրա անվնաս տեղափոխումը: Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչև փետրվարի 28-ը»,-հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

ՌԴ ՊՆ հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ խաղաղապահ զորակազմում նաև կանայք են ծառայում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth