40 խորհրդատվություն, 2 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը
Հունվարի 22-29-ը ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 40 քաղաքացու:
Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 39 մարդ՝ 21 ծառայող, 15 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու։ 27-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։
Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան մասնակցել է փրկարարների ստացած երկու կանչի սպասարկմանը:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti