2 օրում 16 ՃՏՊ. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնե

2 օրում 16 ՃՏՊ. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնե

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Հունվարի 28-ին, ժամը 14.00-ին, Երևանի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Ժակ Իվ Կուստոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 33-ամյա վարորդը տեղում բուժօգնություն է ստացել շտապօգնության բրիգադի կողմից:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 28-ին, ժամը 23.50-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Արագածավան գյուղի հատվածում, իրար են բախվել «ԲՄՎ» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 41-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել է բետոնե արգելապատնեշին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Լեռնապատ գյուղում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth