Ծնվել է Արցախյան պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին

Ծնվել է Արցախյան պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին

Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 28- ին լույս աշխարհ է եկել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` փոքրիկ Կարապետը: Փոքրիկը ծնվել է Գյումրու ծննդատանը: Նա ընտանիքի երրորդ զավակն է։

«Գյումրի համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի ողջ անձնակազմը շնորհավորում են Սիմոնյանների ընտանիքի անդամներին և հարազատներին, մայրիկին ու փոքրիկին մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն և երջանկություն»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth