Շիրակցի 62 զինծառայողից երեքը զրուցել են հարազատների հետ. Ն. Բաղդասարյան

Շիրակցի 62 զինծառայողից երեքը զրուցել են հարազատների հետ. Ն. Բաղդասարյան

Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեսյբուքի իր էջում գրել է, որ այսօր գերության մեջ գտնվող Շիրակի մարզի 62 զինծառայողից երեքը հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։

«Այսօր գերության մեջ գտնվող մեր մարզի 62 զինծառայողներից 3–ը հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ»,- գրել է պատգամավորը:

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույնպես գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք կվերադառնան 5 գերի։

«Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,- գրել է փոխվարչապետը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth