Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են իրեկանացնել իրենց առաքելությունը: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տեղակայված 27 դիտակետերում խաղապահական կոնտինգենտը շարունակում են կատարել առաջադրանքները և վերահսկում իրավիճակը կապված կրակի դադարեցման ռեժիմի հետ:
Ռուս զինվորականները ամենաօրյա ռեժիմով ապահովում են տրանսպորտի տեղաշարժը Լաչինի միջանցքով: Նշվում է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Բացի այս, ռուս զինվորականներն անցկացնում են մարտական պատրաստվածության վարժանքներ ու պարապմունքներ:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti