Շիրակցի 62 զինծառայողից հինգը վերադարձել են. նրանց առողջական վիճակը լավ է

Շիրակցի 62 զինծառայողից հինգը վերադարձել են. նրանց առողջական վիճակը լավ է

Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

«Անուն–ազգանունները կհրապարակվեն։ Հինգն էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր սա»,-«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասաց Ավագյանը՝ ավելացնելով, որ նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։

«Ես տղաներին տեսա, նորմալ են, առողջական վիճակը լավ է, հիմա բժշկական հետազոտություն են անցնում, իսկ դրանից հետո արդեն կհանդիպեն ընտանիքների հետ»,- ասել է նա։

Հավելենք, որ այսօր է «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարել 5 գերիներին հայրենիք բերող ինքնաթիռը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեսյբուքի իր էջում գրել է, որ այսօր գերության մեջ գտնվող Շիրակի մարզի 62 զինծառայողից երեքը հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth