Հովհաննես Հարությունյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Հովհաննես Հարությունյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ:

Հարգելի՛ հայրենակիցներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարին։ Ազգային-ազատագրական պայքարի արդյունքում ստեղծված հայոց բանակին դժվար փորձություն է բաժին հասել հիմա։

44-օրյա պատերազմի ընթացքում մեր երկրի նվիրյալներին միավորեց և թշնամու դեմ պայքարի հանեց հայրենի տունն ու ընտանիքի պատիվը պաշտպանելու, ազատ ապրելու ոգին: Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց հայրենիքը կյանքի գնով պահելու և պարտադրված դժվարությունները հաղթահարելու հզոր կամքը։ Ցավոք կորուստներն անդառնալի են։

Այսօր, ավելի քան երբևէ, մենք պարտական ենք հայրենիքի սահմանները պաշտպանող հայ զինվորներին, նրանց սնող ու հերոս մեծացնող մայրերին և յուրաքանչյուր օր պետք է գլուխ խոնարհենք հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը, զոհաբերած հայորդիների հիշատակի առջև։

Հավերժ փառք մեր Հերոսներին:

Սիրելիներս, մաղթում եմ խաղաղ ու անվտանգ երկինք հայոց աշխարհին, հային վայել անկոտրում կամք ու արժանապատվություն՝ հայ մարտիկին։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth