Դարպասապահ Ստեֆան Չուպիչը տեղափոխվեց Կիպրոս

Դարպասապահ Ստեֆան Չուպիչը տեղափոխվեց Կիպրոս

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ստեֆան Չուպիչը տեղափոխվեց Կիպրոսը ներկայացնող «Օլիմպիակոս Նիկոսիա», հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

«Ակտիվ բանակցություններից հետո ակումբները համաձայնության են հասել դարպասապահի տրանսֆերի հարցում»,- նշված է «Արարատ-Արմենիայի» տարածած հաղորդագրությունում:

Ստեֆան Չուպիչը թիմին միացել էր 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 27 հանդիպման:

Նշենք, որ «Արարատ-Արմենիան» մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ ուսումնամարզական հավաքի, որը կտևի մինչև փետրվարի 12-ը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth