Սամվել Բալասանյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Սամվել Բալասանյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարին: Հայոց բանակի կազմավորման հիմքը դրվեց մեր երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, անցավ կայացման բարդ ճանապարհ: Այսօր էլ մեր երկիրն ու, մասնավորապես, մեր բանակը` դժվարին ժամանակահատված են ապրում: Առավել քան երբևէ, բոլորիս պարտնքն է կանգնել մեր երկրի, մեր բանակի կողքին` հանուն կայուն զարգացման ու հզորացման:

Իմ և բոլոր գյումրեցիների անունից մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը` իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակին, զորակցություն հայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնք սպասում են գերության կամ անհայտության մեջ գտնվող իրենց զավակներին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին Հայոց բանակի կազմավորման տոնի առիթով՝ մաղթելով մեր երկրին ու սահմաններին խաղաղություն, մեր ժողովրդին անկոտրում կամք, միասնականություն և լավատեսություն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth