Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Հունվարի 28-ին, ժամը 09:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արաբկիր 29-րդ փողոցում գտնվող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Ս․) շարժիչի հատվածում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։29-ին, մարել՝ 09։32-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը (մասամբ) և ջերմահարվել՝ ցուցիչների վահանակը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth