Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2018 թվականի հունվարի 15-ի դրությամբ Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 793 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019 թվականի հունվարի 15-ի տվյալներով՝ 19 814 արտադրական վտանգավոր օբյեկտ, 2020 թվականի հունվարի 15-իդրությամբ՝ 21 026, իսկ այս տարվա՝ 2021 թվականի հունվարի 15-ին՝ 22 520 ԱՎՕ: Վերջին երեք տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է մոտ 20 տոկոսով, նշված է ՀՀ ԱԻՆ պաշտոնաթերթում:

Անցած տարի՝ 2020 թվականին հանրապետությունում գրանցվել է 1501 արտադրական վտանգավոր օբյեկտ, 2021 թվականի սկզբից՝ 6 ԱՎՕ՝ կաթսայատուն, վերելակ, հացաթխման վառարան եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 35 30 տոկոսը (7931 միավոր) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` 3485, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth