Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը
Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Վերջինիս Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti