Արմեն Ղուլարյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Արմեն Ղուլարյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ:Արմեն Ղուլարյանը զբաղեցնում էր կոմիտեի նախագահի առաջին տեղակալի՝ նախագահի պարտականությունները կատարողի պաշտոնը։

Բացի այդ, գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկայի և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth