Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

Արցախի ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ստեփանակերտի «Գետափ» տեղամասում։
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել.սակրավորներն են աշխատում։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- նշված է հաղորդագրությունում:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti