Վերին Լարսն այլևս երբեք նույնը չի լինի. շրջանցիկ ճանապարհ կկառուցվի

Վերին Լարսն այլևս երբեք նույնը չի լինի. շրջանցիկ ճանապարհ կկառուցվի

Վերին Լարսն այլևս երբեք նույնը չի լինի: Վրաստանը սկսում է լայնածավալ նախագիծ, որի նպատակն է ապահովել անխափան տրանսպորտային կապ Ռուսաստանի Դաշնության հետ։

Այս մասին հայտնում է tert.am-ը, նշելով՝ խոսքը վերաբերում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենադժվար և վտանգավոր Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհի՝ Քվեշեթի-Կոբիի շինարարությանը:

Ծրագրով նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև 6 կամրջի և 5 թունելի, ներառյալ՝ Կրեստովի լեռնանցքի տակ 9 կմ թունելի կառուցում, որը կլինի կլինի ամենաերկար թունելներից մեկը և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը Եվրոպայում:

Նշվում է նաև, որ ձնահյուսի վտանգի տակ գտնվող Գուդաուրի-Կոբի հատվածը շրջանցող Քվեշեթի-Կոբի ճանապարհի կառուցումը ձեռնտու է ոչ միայն վրացական, այլև հայկական կողմին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth