Պապիկյանը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին

Պապիկյանը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Շիրակի մարզպետարանում համայնքապետերին և տարբեր կառույցների ղեկավարներին ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին:

Նախարարն ընդգծել է, որ իր ղեկավարման ընթացքում մեկը մյուսի գործը շարունակող երեք մարզպետ է ունեցել Շիրակը: Պապիկյանը հույս ունի, որ Հարությունյանն ավանդույթը չի խախտի: Այս պահին առաջնային է մարզում համերաշխության և միասնականության մթնոլորտի պահպանումը: Գործնական առումով առաջիկայում մեծ աշխատանք ունեն:

Նորանշանակ մարզպետը խոստացել է անել ամեն ինչ՝ հանուն մարզի զարգացման և առկա բարդ իրավիճակից ելքերի որոնման: Ասաց, որ 2021 թվականը լինելու է ուժերի ներդրման տարի:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth