Բախվել են «BMW» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները

Բախվել են «BMW»  և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները

Հունվարի 26-ին, ժամը 02։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայաստան» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Հրաչյա Քոչարի փողոցի 2ա շենքի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Գ․ Շ․ ծնված 1998 թ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Տ․ Վ․ ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները։  «Opel Astra G» ավտոմեքենայի վարորդ Տ․ Վ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ․ Օ․-ն (ծնված 2001 թ․)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth