Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը

Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը

Հունվարի 26-ին, ժամը 02:43-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակի մոտակա ավտոկայանի տարածքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:51-ին, մարվել՝ 02:56-ին: Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Պ․) շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth