Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ ոստիկանության Հրազդանի բաժնի և ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 22-ին Հրազդանում բնակվող 64-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է կարճեցված փողով, առանց գործարանային համարի հրազեն, նռնակներ, որոնցից մեկը՝ պայթուցիչով, ինքնաձիգի պահունակներ, տարբեր հրազենների ու տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ, տրոտիլ և այլն։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել տանիքում։ Նշանակվել են փորձաքննություններ։ ՀՀ ոստիկանությունից հիշեցնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Նշվում է նաև, որ Երևանում բնակվող 34-ամյա մի տղամարդ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «ՏՕԶ» հրացան ու 10-ից ավելի փամփուշտ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth