«Շիրակը» հաղթեց ստուգողական խաղում

«Շիրակը» հաղթեց ստուգողական խաղում

Նախապատրաստական շրջանի ընթացքում «Շիրակը» Գյումրիում ստուգողական խաղ անցկացրեց «Արարատի» երկրորդ թիմի հետ: Կողմերի համար սա երկրորդ հանդիպումն էր: Տիգրան Դավթյանի գլխավորած թիմն օրեր առաջ Ձորաղբյուրի մարզաբազայում ոչ-ոքի էր խաղացել «Արարատի»: Այս անգամ շիրակցիները Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում հաղթեցին 1:0 հաշվով: Միակ գոլը խփեց «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Պետրոս Աֆաջանյանը։ Ինչ վերաբերում է Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմին, ապա այս տարվա առաջին ընկերական խաղում թիմը մրցակցի հարկի տակ պարտվել էր «Ուրարտու II»-ին 1։5 հաշվով։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth