Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած երիտասարդը կալանավորված է

Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած երիտասարդը կալանավորված է

Հունվարի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Ոսկեհասկ գյուղի երկու բնակիչ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Նրանց դանակահարել էին։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ մի շարք անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել՝ հիվանդանոցում անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ։ Արդյունքում՝ տեղեկություններ են ստացվել, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել է Ոսկեհասկ գյուղի 20-ամյա մի բնակիչ։ Նույն օրը կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Ախուրյանի բաժին և ձերբակալվեցլ: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 19-ին քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» հոդվածի հատկանիշներով նրան առաջադրվել է մեղադրանք։ 20-ամյա երիտասարդը կալանավորված է»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

`
wp-apeth