Այրվել է «Opel Omega»-ի շարժիչի հատվածը և կոտրվել դիմապակին

Այրվել է «Opel Omega»-ի շարժիչի հատվածը և կոտրվել դիմապակին

Հունվարի 22-ին, ժամը 15:12-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցից դեպի Առափի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։26-ին, մարել՝ 15։38-ին։ Այրվել է շարժիչի հատվածը և կոտրվել դիմապակին:

wp-apeth