Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում ականազերծումն ավարտվել է
2020 թվականի նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:
Ըստ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում եւ մատույցներում ականազերծման աշխատանքներն ավարտվել են: Ականազերծվել է 88,5 հետկար տարածք, հայտնաբերվել է մոտ 15 000 վտանգավոր եւ պայթուցիկ առարկա, զինամթերք. ականներ, հակատանկային հրթիռներ, արկեր եւ բեկորներ, փամփուշտներ: Այս ամբողջը վնասազերծվել է:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti