Ստուգայց մարտական հենակետերում

Հունվարի 20-ին ստուգայց է իրականացվել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Վարդանյանը ստուգել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը։ Տրվել են համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման և մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti