Մարտական հերթափոխի նախապատրաստում

Մարտական հերթափոխի նախապատրաստում

Հունվարի 21-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, ստորաբաժանման հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների վերաբերյալ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth