Համակարգչային և հարակից տեխնիկա կնվիրաբերվի Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:

Համակարգչային և հարակից տեխնիկա կնվիրաբերվի Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ ելնելով Ադրբեջանի կողմից 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների զբաղվածության ապահովման անհրաժեշտությունից։ Որոշմամբ նախատեսվում է ընդլայնել շահառուների շրջանակը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված համակարգչային և հարակից տեխնիկա կնվիրաբերվի Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth