Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ

Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ

երաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից»,- ասված է հայտարարությունում:

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․Ենովք քահանա Եսայանը։

Պարգև Սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ:

«Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից»,-հայտնում են տեղեկատվական համակարգից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth