Արցախի քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 2 300 մարդ

Արցախի քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 2 300 մարդ

Ստեփանակերտում շարունակում է քաղաքացիների ընդունելությունը` անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Անհետ կորածների որոնումն իրականացվում է ռուսաստանյան խաղաղապահների կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են որոնողական խմբերին:

Քաղաքացիների ընդունելության կետ է դիմել արդեն ավելի քան 2 300 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth