Հաստատվել է 309 նոր դեպք և 9 (+7) մահ. ընդհանուր 165221 դեպք

Հաստատվել է 309 նոր դեպք և 9 (+7) մահ. ընդհանուր 165221 դեպք

Հունվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ն` առողջացած, 3016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628405 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 357 առողջացած և  մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 741 է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth