Երևան-Մեղրի հատվածում արգելափակումից դուրս են բերվել մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ

Երևան-Մեղրի հատվածում արգելափակումից դուրս են բերվել մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ

Հունվարի 19-ին, ժամը 18:14-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ջրատարում․ տուժածներ չկան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12 ավտոմեքենա բախվել է և մեկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա մոտ 30 մ սահել ձորը․ երթևեկությունը երկկողմանի փակվել է:

Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով արգելափակումից դուրս են բերել 20 մարդատար և 5 բեռնատար ավտոմեքենա․ երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։

Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 165-րդ կմ-ին գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել է հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետ։ Այնուհետև փրկարարները ևս 4 քաղաքացու տեղափոխել են հենակետ՝ գիշերակացի։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 18-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, քաղաքներում, Ծաղկահովիտ գյուղում, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, Շիրակի մարզի Սիզավետ գյուղում, Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան-Վայք ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 6 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth