Փրկարարներն ուղղել են կողաշրջված ավտոմեքենան

Փրկարարներն ուղղել են կողաշրջված ավտոմեքենան

Հունվարի 19-ին, ժամը 20։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 19 ա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ուղղել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․):

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth