Իջևանում գտնվող գազալցակայանում այրվել է ավտոմեքենա

Հունվարի 20-ին, ժամը 11։11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:35-ին: Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti