Բացահայտվել են Կոտայքի մարզում մեկ տասնյակից ավելի բնակարանային գողությունների դեպքերը

Բացահայտվել են Կոտայքի մարզում մեկ տասնյակից ավելի բնակարանային գողությունների դեպքերը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Կոտայքի մարզում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի բնակարանային գողությունների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2020 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 14-ը` ժամը 00:05-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առանձնատներից մեկի պարսպի մետաղական դուռը և կիսակառույց շինության մուտքի դուռը հարմարեցված գործիքով բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել ներս և այնտեղից գողացել տարբեր տեսակի կենցաղային իրեր՝ տանտիրոջը, նախնական տվյալներով, պատճառելով մոտ 1.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1996 և 1995թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով և հարցաքննվել, որի ժամանակ վերջիններս, բացի վերը նշված հանցավոր արարքի կատարումից, խոստովանել են նաև 2020թ. օգոստոս-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրենց կողմից Կոտայքի մարզի ևս 10 բնակարաններից խմբի կազմում կատարված գաղտնի հափշտակությունների դեպքերը՝ հայտնելով դեպքերի վերաբերյալ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մատնացույց արել հիշյալ հասցեների բնակարանները, նշել հափշտակությունների կատարման օրերը, կատարման եղանակը:

Նախաքննության ընթացքում նրանց տիրապետության տակ գտնվող ավտոտնակի խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները՝ վերջիններիս գործողությունների արդյունքում տուժած այլ քաղաքացիների, ինչպես նաև՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության, գողության փորձի և գողության կատարմանն օժանդակելու դեպքերը. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողության, գողության փորձերի դեպքերը կատարվել են 2020թ. մայիսից մինչև նույն թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հետագայում միացվել են մեկ վարույթում՝ փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, ծրագրել և փորձել են իրականացնել  ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:

Այդ նպատակով 2020թ. մայիսի 7-ին վերջիններս ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամաս, որտեղ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ, 34-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել նշված թաղամասի բնակարաններից մեկը, սակայն չկարողանալով բացել տան մուտքի դռան փականը, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել և հեռացել է: Այդ ընթացքում նրա ընկերն սպասել է շենքի մուտքում՝ հսկելով տարածքը և վերացնելով խոչընդոտները։

Նույն օրը, գողություն կատարելու դիտավորությամբ, գնացել են նույն թաղամասի մեկ այլ շենք և իրենց հետ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք են գործել ներս և այնտեղից գաղտնի հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր և հեռուստացույց՝ տանտիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Բացի այդ, 2020թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը պատահական տաքսի ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգված, որտեղ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, խառնել բնակարանում առկա իրերը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը, որը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր դեռևս 2020թ. մայիսի 9-ին և որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը դատարանի կողմից հետագայում չի երկարացվել, արգելանքից ազատ արձակվելուց հետո էլ, խախտելով իր նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի հիմքերը, շարունակել է իր հանցավոր գործունեությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ քրեական գործով մյուս մեղադրյալը՝ 34-ամյա տղամարդու ընկերը, մեկ այլ՝ գողության դեպքի առթիվ դատարանում քննված քրեական գործով հանդիսացել է ամբաստանյալ, որի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատ է արձակվել: Սակայն վերաքննիչ բողոքի արդյունքում վերջինիս պատժաչափը փոփոխվել է, և նրա նկատմամբ սահմանվել է ավելի խիստ պատիժ: Եվ քանի որ խուսափել է պատժի կրումից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն հետագայում հայտնաբերվել և ձերբակալվել է՝ վերոհիշյալ քրեական գործով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի (գողության փորձին օժանդակելը) 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով։ 34-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth