Մարտակերտում, Մոխրաթաղում և Կարմիր շուկայում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

Մարտակերտում, Մոխրաթաղում և Կարմիր շուկայում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

Արցախի Մարտակերտ, Մոխրաթաղ և Կարմիր շուկա համայնքներում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում, հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

«ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքեր են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համա՝ կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- նշված է հաղորդագրությունում:

Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած զինամթերք է վնասազերծվելու

Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում  հունվարի 20-ի  օրվա ընթացքում նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության  ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,-հայտնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth