Բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության` 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, սպանության սպառնալիքի, ինքնավնասման, թմրանյութի իրացման ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի և բնակարանային գողության 1-ական դեպք։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth