Карабаху чистое небо. Ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտում

Карабаху чистое небо. Ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտում

ՌԴ խաղաղապահ զինծառայողները Արցախի տարածքում տեղակայված ժամանակակից ամրաշինական կառույցներով և բնակության համար հարմարավետ մոդուլներով հագեցած դիտակետերում շարունակում են վերահսկել հրադադարի ռեժիմը և մոնիթորինգ իրականացնել: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Դիտակետերը համալրված են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի նկատմամբ շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Ներկայում խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ռուսաստանցի խաղաղապահների դիտակետերի անձնակազմի հետ ամեն օր անցկացվում են զինադադարի ռեժիմի խախտման դեպքում անհրաժեշտ գործողությունների պարապմունքներ: Իրականացվում են նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակումների դեպքում պաշտպանվելու պարապմունքներ, որոնք մշակվում են մինչև ավտոմատացում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth