Արտաշատի ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Արտաշատի ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի Ստեփանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Հունվարի 13-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեական հետախույզները կասկածյալի տան բակից հայտնաբերեցին պոլիէթիլենային տոպրակ` առանձնապես խոչոր չափի՝ 60 գրամից ավելի չորացված, կիսամանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածով: Ըստ տանտիրոջ` բուսական զանգվածը թմրամիջոց է, քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրությունում:

Ոստիկանության Թումանյանի բաժին բերման ենթարկվածի մոտ առանձնապես խոշոր չափի թմրամիջոց էր

«Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Հունվարի 13-ին հերթական դեպքը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտեցին։ Ժամը 10.30-ի սահմաններում քրեական հետախույզները Ալավերդի քաղաքից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Աքորի գյուղի 58-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, իր օգտագործման համար քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից: Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth