Շիրակի մարզում տեղում է ձյուն. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Շիրակի մարզում տեղում է ձյուն. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Երևան-Սևան ավտոճանապարհի 13-27-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց, մառախուղ) տեղում է ձյուն։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth