Փոխնախարարը նախարարի ազգականը չէ

Փոխնախարարը նախարարի ազգականը չէ

Վերջին շրջանում կտրուկ ավելացել են ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող ապատեղեկատվությունները։ Մասնավորապես, տելեգրամ-ալիքներից մեկը օրերս տեղեկատվություն էր տարածել, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ և համոզել վերջինիս՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Նույնկերպ՝ իրականության հետ որևէ աղերս չունի մեկ այլ հրապարակում, թե իբր ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ազգականն է։

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանական համակարգին առնչվող չստուգված, առավել ևս՝ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth