Բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, դատական ակտը չկատարելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, փաստաթղթի կեղծիքի, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։

wp-apeth