Վազգեն Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են գյումրեցիներին

Վազգեն Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են գյումրեցիներին

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը և շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Գյումրիում հանդիպել են բնակիչների հետ: Վազգեն Մանուկյանն իր ելույթում նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել նոր Կառավարություն, որն ի վիճակի կլինի երկիրը ոտքի կանգնեցնել և կայունացնել, որից հետո պետք է անցկացնել արտահերթ ընտրություններ:

Ավելի վաղ ,«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել, որ նախաձեռնել է մարզային այցելություններ:

«Հունվարի 15-ին շարժման ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։ Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth